Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գիտեք՝ Աննա Գրիգորյանը սովորություն ունի, երբ հասկանում է , որ իր պատկերացմամբ ինչ-որ քաղաքական թիմ պետք է պարտվի և մյուսը հաղթի, ինքը էդ թիմը փոխում է: Դե գիտեք, մեր թիմից թռել էր, գնացել էր Վահե Հակոբյանի թիմ, հետո Քոչարյանի թիմ ու տենց, հետո վերջապես հասկացա, թե ինչով է դա պայմանավորված: Նայեցին Դատախազության հայցերը, պահանջագրերը. Վահե Հակբյանից պահանջում են ընդամենը 20 միլիոն դոլարի ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից՝ 200 միլիոն ԱՄՆ դոլարի, ու լրիվ ակնհայտ է, որ Աննա Գրիգորյանը պետք է ընտրեր 200 միլիոնը, դա,ենթադրաբար, կներկայացվի, որ նա ավելի հալածյալ է, որովհետև 10 անգամ ավելի շատ գումար են պահանջում»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի մասին, նշեց չելենջ է հայտարարել, արդյոք Աննա Գրիգորյանը մինչև ընտրություններ կրկին կցանակնա միանալ ՔՊ-ին:
Անդրադառնալով «Պատիվ ունեմից» Հայկ Մամիջանյանին՝ Ալեքսանյանն ասաց.«Ողջունում եմ Ձեր համառությունը, որ այս քաղաքական ուժին փորձում եք բերել Ձեր դաշտ ու փորձեք իմպիչմենթի գործընթացն առաջ մղել բայց չեմ հասկանում այն նայիվությունը, որով դուք՝ ՀՀԿ-ն ու Արման Թաթոյանը փորձում եք ձևացնել, թե իրար հետ կապ չունեք, էն որ կոլեկտիվում կոնկրետ բոլորը գիտեն, որ երկու կոլեգաները միասին են, հանդիպում են, բայց ձևացնում են, թե կապ չունեն: Սերժի Թաթոյանը պնդում է, որ Սերժի հետ կապ չունի, տենց մեկ-մեկ իրա հետ բաներ եք անում: Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, ինչ էլ անի իր երեսից չի մաքրվի, նրա փոխնախարարն է եղել, կամակատար ՄԻՊ-ն է եղել »:


