Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը Zarkerak - Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը
Zarkerak Zarkerak - Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը
Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական քաղաքացիների վրա։

Լրատվամիջոցները նշում են, որ ԵՄ անդամ 27 երկրներից այդ որոշմանը դեմ են քվեարկել Հունգարիան և Սլովակիան, սակայն նրանք ևս պարտավոր կլինեն գործել ընդհանուր որոշման շրջանակներում: Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի սկզբին։ 

Ավելի վաղ Վրաստանի նկատմամբ նման միջոցներ են միակողմանի կարգով սահմանել Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան:

Իշխող «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան նշել է, որ այդ մեխանիզմի գործարկումն անսպասելի չէր Թբիլիսիի համար: Նրա խոսքով՝ դա միակ գործիքն էր, որը դեռևս մնացել էր Բրյուսելի զինանոցում:

 

 

12 Փետրվար, 2026 17:19
Վեր