Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում մարդկանց վրա հարձակման կազմակերպիչ Շամսիդին Ֆարիդունին աննկատ թմրանյութեր է լցրել ահաբեկչության մյուս երեք կատարողների ջրի շշերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դատավարության մասնակիցներից մեկը, որը տեղի է ունենում 2-րդ Արեւմտյան օկրուգային ռազմական դատարանում։
«Ինչո՞ւ է Ֆարիդունին միակը, որի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։ Դե, որովհետեւ հենց նա է մեֆեդրոն լցրել մյուս երեքի ջրի շշերում եւ նրանց ասել է, որ խմեն այն, այդ թվում անմիջապես Կրանսոգորսկում «Կրոկուսի» այցելուների դեմ հարձակումից առաջ»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրավապահները Ֆարիդունիին համարում են «ամենադաժան ու խորամանկ» ահաբեկիչը «Կրոկուսում»։ «Նա նայում էր մահացող մարդկանց աչքերին, որոնց գնդակահարում էր համերգասրահում»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆարիդունին հանդիպել եւ հավաքել է մյուս զինյալներին ՌԴ-ում, հետախուզում է իրականացրել «Կրոկուսում», ձեռք է բերել ավտոմեքենա մասնակիցներին տեղափոխելու համար, ինչպես նաեւ «ընդունել է զենքը»։


