Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ Zarkerak - Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ
Zarkerak Zarkerak - Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։

Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի պատկան մարմիններից:

Նշվում է, որ պայթյունի պահին բարում մոտ 100 մարդ է եղել։ Նախնական տվյալով՝ արտակարգ դեպքի պատճառ կարող էր դառնալ տոնական հրատեխնիկայի բռնկումը։ Սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է՝ ընդգծել են դատախազությունից։ Նշվում է նաև, որ ահաբեկչության մասին խոսելու հիմքեր չկան։

01 Հունվար, 2026 18:48
Վեր