Լուվրի թանգարանի գnղության դեպքով ձերբակալված 2 կասկածյալները մասամբ ընդունել են մեղադրանքը Zarkerak - Լուվրի թանգարանի գnղության դեպքով ձերբակալված 2 կասկածյալները մասամբ ընդունել են մեղադրանքը
Zarkerak Zarkerak - Լուվրի թանգարանի գnղության դեպքով ձերբակալված 2 կասկածյալները մասամբ ընդունել են մեղադրանքը
Լուվրի թանգարանի գnղության դեպքով ձերբակալված 2 կասկածյալները մասամբ ընդունել են մեղադրանքը

Լուվրի թանգարանի գnղության դեպքով ձերբակալված 2 կասկածյալները մասամբ ընդունել են մեղադրանքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լուվրի թանգարանից գողության համար կասկածյալներից երկուսը մասամբ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, սակայն գողացված զարդերի գտնվելու վայրի մասին նախաքննական մարմինը տեղեկություն դեռ չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեքուոն։

«Այդ անձանց կասկածում են թանկարժեք զարդեր գողանալու նպատակով Ապոլոնի պատկերասրահ ներխուժելու համար։ Այս պահին երկուսն էլ մասամբ ընդունել են, որ մասնակցել են գողության օպերացիային»,- նշել է դատախազը։

Ձերբակալվածներից մեկը 34 տարեկան է, երկրորդը՝ 39 տարեկան է։

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

30 Հոկտեմբեր, 2025 01:34
Վեր