Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները Zarkerak - Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները
Zarkerak Zarkerak - Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները
Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Աբու Դաբիում քննարկվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 27-ին՝ Աբու Դաբի այցի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Սայիդ Ալ֊Հաջերիի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հարուստ օրակարգը, մտքեր փոխանակել առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների, մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերի և երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ 

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել խաղաղության հաստատման օրակարգում գրանցված առաջընթացը։

27 Նոյեմբեր, 2026 23:39
Վեր