6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում Zarkerak - 6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
Zarkerak Zarkerak - 6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում

6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ
ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուրմ շրջանից 43 կիլոմետր հարավ։

Այս տեղեկատվության համաձայն՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 208,3 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի ալիքներն այնքան հզոր էին, որ հասել են Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։

Իր հերթին pressorg24.com-ը հայտնել է, որ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պակիստանում, որտեղ այսօրվա ընթացքում՝ ավելի վաղ, նաև 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

27 Հունիս, 2026 20:51
Վեր