ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան Zarkerak - ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան
ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան

ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկվել, դա լուրջ չի լինի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ հետ մեր կայացրած համագործակցության որոշումները չեն կարող չեղարկել դա լուրջ չի լինի, մենք պետք է առաջ գնանք չենք կարող հետ գնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ տնտեսական հարցեր քննարկվելու են նաև ՌԴ-ի հետ և արդեն հաջորդ շաբաթ կկայանա իր պաշտոնական այցը Մոսկվա:

Անդրադառնալով ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակման քաղաքականության շարունակության հետ կապված հարցին վարչապետը ընդգծեց. «Հիմա լայնորեն տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, այդ թվում և արտահանման, որը բավականին հաջող է ընթանում: Ես Ռումինիա այցից եմ վերադարձել և մենք արձանագրել ենք, որ Ռումինիայի շուկայում  հայաստանյան ապրանքներ են վաճառվում և նաև տարանցման որոշակի ուղիներ են մշակվում, այնպես որ այս գործընթացը այսպես, թե այնպես գնալու է, և մենք իհարկե ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիրը լուծվի, բայց մենք չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք: Դա ԵԱՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցը իր գրավչությունը չկորցնի»:

26 Նոյեմբեր, 2026 13:23
Վեր