Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու,  բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինայն Zarkerak - Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինայն
Zarkerak Zarkerak - Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինայն
Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու,  բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինայն

Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք. Փաշինայն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեր ընկալումը այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանի Դաշնությանը և Ռուսաստանի Դաշնությունն  էլ մեզ չպետք է վնաս հասցնի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Այնուամենայնիվ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը կարևոր է, քաղաքականություն մշակելու ու որդեգրելու մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը կարևոր է»,-ասաց վարչապետը:   

Փաշինյանը նաև ընդգծեց, որ հնարավոր չի համարում ԵՄ անդամակցության մասին օրենքի չեղարկումը:

«Պատճառներից առաջինը այն է, որ օրենքը ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն այնպես չի  որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կողմից կատարված որոշում է: Երկրորդը՝ տեղի է ունեցել ընտրություններ, որտեղ այդ օրենքի շուրջ բանավեճը ներկա է եղել և ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,-ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի բոլոր դեպքերում կա երկխոսություն ռուսական կողմի հետ, ինչը բավականին դրական գործոն է:

«Էլի եմ ասում մենք ՌԴ-ին վնասելու, ոչ ցանկություն, ոչ մտադրություն, ոչ նպատակ ունեցել ենք, ոչ ունենք ոչ էլ կունենանք: Նույնն  էլ ակնկալում ենք ՌԴ-ից: Մենք հարգում ենք ՌԴ-ի ինքնիշխանությունը, ՌԴ շահերը, բայց մենք մեր ինքնիշխանություն ու շահերն էլ ենք հարգում ավելի շատ, քան ՌԴ շահերը: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով ամեն դեպքում լարումները նվազել են, և սա այն պատճառով, որ մեր վերաբերմունքը իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական է: Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, այսինքն մենք բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք և դա շարունակվելու է»,-ասաց վարչապետը

26 Նոյեմբեր, 2026 13:04
Վեր