Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների նամակների և հարցումների, հայտնում ենք, որ շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը։
Աշխատանքների ձգձգումը կապված է եղել նախորդ մրցույթների չկայանալու պատճառով։
Այժմ ունենք հաղթող կազմակերպություն, որն առաջիկա օրերին կսկսի իրականացնել ծրագիրը։
Աշխատանքների մեկնարկին զուգահեռ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»։


