Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակչում:
Հայ թենիսիստուհին մրցել է աշխարհի 97-րդ ռակետ, Հունգարիան ներկայացնող Աննա Բոնդարի հետ և պարտվել համառ պայքարում՝ 6:7, 6:4, 6:7 հաշվով:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 246 388 եվրո։


