Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը Zarkerak - Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը
Zarkerak Zarkerak - Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը
Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը

Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Գյումրիի Վարդանանց հրապարակում իրականացվում է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության անդամներ, հյուրեր։

 

Համերգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են ներկաներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վարդանանց հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին ջերմ ընդունելության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել նվագախմբին և երաժիշտներին, ապա դիմել հանդիսատեսին՝ երախտագիտություն հայտնելով թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում ֆրանսիական պատվիրակությանն արժանացրած ընդունելության համար:

 

 

Համերգային ծրագրում հնչել են հայկական և ֆրանսիական թեմատիկ ստեղծագործություններ՝ հայ և ֆրանսիացի անվանի արտիստների կատարմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

 

Նախագծի իրականացումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը։

05 Մայիս, 2026 22:23
Վեր