Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր տատիկներն ու պապիկները մեզ շատ են սիրում, բայց մենք իրենց ավելի շատ ենք սիրում», - այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման թեմայով քննարկմանը, երբ Թորոսյանն արձագանքեց, որ անկանխիկ գնումներ կատարելով հետվճար ստանալու համակարգում ավելի շատ կենսաթոշակառուների ներգրավմանը:
Թորոսյանը նշեց, որ հունվարին ունեցել ենք 415 հազար շահառու և այդ թիվը միտում ունի աճելու, մինչդեռ 2022-ի հուլիսին ընդամենը 16 հազար քաղաքացի է օգտվել:
«Մարզային այցելությունների ընթացքում անձամբ հանդիպեցինք թոշակառուների, որ ասում էին՝ էդ ինչ է, մենք ձևը չգիտենք, բայց իրականում ոչ մի բարդ բան չկա, մեկ է էլի համբերատար և ակտիվ պետք է շարունակենք, քանի դեռ այդ թիվը 100 տոկոսի չի հասել, բայց այդ թիվը ֆանտաստիկ է »,- ասաց Փաշինյանը:
Ըստ նախարարի այժմ հետվճարի միջին չափը 7000 դրամ է, բայց ապրիլի 1-ից թոշակի բարձրացման դեպքում այն դառնալու է միջինում 8700 դրամ, թեև մինչև 10000 դրամի հնարավոր է հասցնել:
Ըստ նրա, ապրիլի 1-ից միջին թոշակը կլինի սպառողական զամբյուղի 110-120 տոկոսը կկազմի, իսկ նվազագույն թոշակը մոտ 13 հազար դրամով ավելի է նվազագույն սպառողական զամբյուղից. «Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի»,-հավելեց Փաշինյանը:


