«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում է Zarkerak - «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում է
Zarkerak Zarkerak - «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում է
«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում է

«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում է

 

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

 

10 Մայիս, 2024 03:17
Վեր