Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը Zarkerak - Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը
Zarkerak Zarkerak - Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը
Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը

Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն քաղաքականությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը շահագրգռված հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։

71325_b.jpg (668 KB)

Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

18 Նոյեմբեր, 2026 14:10
Վեր