Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Zarkerak - Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Zarkerak Zarkerak - Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման նպատակով 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։

«Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2027թ. հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը»,- ասվում է որոշման նախագծում:

18 Նոյեմբեր, 2026 13:14
Վեր