Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է Zarkerak - Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Zarkerak Zarkerak - Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն։

Այցի շրջանակում վարչապետը Վարշավայում կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։

25 Փետրվար, 2026 17:16
Վեր