Սեռի հաշվարկ. քրոմոսոմներ, օրացույցներ,  մոլորակներ, ուտելիքներ. հավանականություն՝ առանց գիտության. մասնագետի դիտարկումները Zarkerak - Սեռի հաշվարկ. քրոմոսոմներ, օրացույցներ, մոլորակներ, ուտելիքներ. հավանականություն՝ առանց գիտության. մասնագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Սեռի հաշվարկ. քրոմոսոմներ, օրացույցներ, մոլորակներ, ուտելիքներ. հավանականություն՝ առանց գիտության. մասնագետի դիտարկումները
Սեռի հաշվարկ. քրոմոսոմներ, օրացույցներ,  մոլորակներ, ուտելիքներ. հավանականություն՝ առանց գիտության. մասնագետի դիտարկումները

Սեռի հաշվարկ. քրոմոսոմներ, օրացույցներ, մոլորակներ, ուտելիքներ. հավանականություն՝ առանց գիտության. մասնագետի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտությունն ասում է՝ երեխայի սեռը ձևավորվում է բացառապես հոր սերմնաբջջից փոխանցված քրոմոսոմից՝ X (աղջիկ) կամ Y (տղա), և կախված չէ արտաքին գործոններից։ Սակայն հայկական իրականության մեջ դեռ տարածված է երեխայի սեռը հաշվարկելու մեթոդները՝ օրինակ սեռի հաշվարկ ըստ մոր և հոր տարիքների, օվուլյացիայի օրերի, սեռական հարաբերության դիրքերի, որոշակի սննդակարգի սահմանման՝  թթու՝ աղջկա համար, աղի՝   տղայի համար, տարատեսակ օրացույցների, արյան խմբերի,  լոգանքի ջերմաստիճանի՝ համաձայն որի  տաք միջավայրում Y-սերմնաբջիջները մահանում են,  X-երն ավելի դիմացկուն են: Համացանցի հայկական տիրույթում տարբեր մասնագետներ, այդ թվում՝ աստղաբաններ, առաջարկում են նման ծառայություններ: 

Զանգահարեցինք որպես հաճախորդ՝ մեզնից պահանջվեց զույգի ծննդյան օրերը, կնոջ ծննդյան ժամը,  պահանջեցին 30. հազար դրամ՝ նշելով, որ հավանակությունը կազմում է 89 տոկոս՝ համադրված են թե աստղագիտությունը, թե ավանդական բժշկությունը, մեր զրուցակիցը վստահեցրեց, ՀՀ-ում ամենալավը հենց իր մոտ է ստացվում հստակ հաշվարկ անելը: Պետք է ամեն ինչ արվի օրով-ժամով, հնարավոր է «հրահանգեն» պլանավորել հղիություն մեկ ամսից, հնարավոր է մեկ տարուց՝ կանխված է, թե ինչ կհուշեն թվերը՝ ամեն ինչ հստակ գծագրվում է: 

«Այս երևույթը հիմա էլ ընդունված է և այնքան արմատացած է մեր  հասարակության մեջ, որ չի կարող արագ վերանալ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հերացի համալսարանական պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Իդա Նավասարդյանը, ում խոսքով մեր իրականության մեջ կան նաև բժիշկներ, որոնք զբաղվում են երեխայի սեռի հաշվարկով: Մասնագետը դեմ է  նման գործունեությանը և կարծում է՝ սրանով բժիշկը շեղվում է իր առաքելությունից: 

«Հղիության հաշվարկը ապացուցողական բժշկություն չէ, գիտական հիմք չունի, դրա հիմքում պարզապես  ընկած է հավանակության տեսությունը՝  կամ աղջիկ է, կամ տղա, ուրիշ տարբերակներ չունենք, պարզ է, որ համընկնումներ լինելու են»,- ընդգծեց նա և նշեց, որ եթե ամեն ինչ այդքան միանշանակ լիներ բոլորը կկարողանային անսխալ հաշվարկել ցանկալի երեխայի սեռը:

Բժշկուհին մի դեպք հիշեց. «X կինն ուներ երկու աղջիկ, արել էր  սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ: Շատ էր ցանկանում տղա ունենալ, և մի բժշկուհի իր համար հաշվարկ էր արել: Սակայն այդ կինը հղիացել էր  պլանավորածից մեկ ամիս շուտ,  ըստ հաշվարկի այդ ամսին ծնվելու էր  աղջիկ: Լաց էր լինում, նորից մտածում ընդհատելու մասին, հորդորեցի պահել հղիությունը՝ շատ ծանր  հղիության պայմաններում ծնվեց տղա, ու հաշվարկները սխալ դուրս եկան  և սա միակ դեպքը չէ»:

Գինեկոլոգի խոսքով, երեխայի սեռի հաշվարկը մասնավորապես բժիշկների, նաև բուժքույրերի համար գումար վաստակելու լավ միջոց է, մինչդեռ այս գործունեությունն արգելված է նաև մասնագիտական էթիկայի համաձայն.«Մեր իրականության մեջ քիչ է հանդիպում, բայց եթե օրինակ պացիենտը բարձրաձայնի, որ արվել է երեխայի սեռի հաշվարկ՝ այդ թվում սխալ, բժիշկը նաև օրենքով կպատժվի»:  

Գինեկոլոգի խոսքով  հաշվարկներն ուղեկցվում են նաև  արագ հղիանալու տարօրինակ մեթոդներով, օրինակ որ առավոտյան հստակ ժամի պետք է մաքուր թթի օղի խմել, մեղր ուտել, ինքը նման մեթոդներ խորհուրդ չի տալիս, դեմ է դրանց: Բացատրում է նաև, որևէ գիտական հիմք չունեն ցանկալի սեռով հղիանալու սեռական հարաբերության դիրքերը: 

Արդյոք սեռի հաշվարկի պատճառը նաև տղա երեխա ունենալու ցանկությունը չէ.«Հատկապես, երբ բարձրաձայնում ենք սեռով պայմանավորված հղիության անթույլատրելիության մասին երեխայի սեռի հաշվարկի երևույթի դեմ պետք է պայքարել: Իհարկե հուսահատության պահին պացիենտը կարող է դիմել տարբեր մեթոդների, այդ թվում բավարար գիտելիքներ չունենալով, բայց բժշկի դերը հենց նրան ուղղորդելն է»:

Սակայն Իդա Նավասարդյանի խոսքով՝ վերջին տարիներին էականորեն նվազել են սեռով պայմանավորած հղիության արհեստական ընդհատումները, պատճառն  անպտղության դեպքերի աճն է, երբ զույգերն առավելապես կենտրոնանում են ոչ թե սեռի, այլ երեխա ունենալ կարողանալու վրա:

 

Մարիամ Մկրտչյան 

01 Դեկտեմբեր, 2025 14:44
Վեր