Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, մորն ասացինք՝ սթրես են տարել, հասկացավ. պաշտոնյան՝ 3-ամյա Տիգրանի ընտանիքի մասին Zarkerak - Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, մորն ասացինք՝ սթրես են տարել, հասկացավ. պաշտոնյան՝ 3-ամյա Տիգրանի ընտանիքի մասին
Zarkerak Zarkerak - Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, մորն ասացինք՝ սթրես են տարել, հասկացավ. պաշտոնյան՝ 3-ամյա Տիգրանի ընտանիքի մասին
Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, մորն ասացինք՝ սթրես են տարել, հասկացավ. պաշտոնյան՝ 3-ամյա Տիգրանի ընտանիքի մասին

Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, մորն ասացինք՝ սթրես են տարել, հասկացավ. պաշտոնյան՝ 3-ամյա Տիգրանի ընտանիքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած, ապա հոր կողմից սպանված հայնաբերված 3-ամյա Տիգրանի հուղարկավորությունն էր, երեկոյան արդեն ընտանիքի 4 երեխաներն էլ բազմանդամ  ընտանիքում չէին:

«Մեր խնդիրն էր երեխաներին այդ միջավայրից անհապաղ հանել, վերջիններիս հետ աշխատանք տանել: Երեխաները երեկվանից գտնվում են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամում», - այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Մոր հետ առանձին խոսել ենք, տեղափոխելու  համաձայնություն եղել է, մայրիկի հետ զրուցելիս էլ երևում էր որ պատասխանելիս շատ խեղճ էր: Ասացինք՝ քո երեխաները սթրես են տարել, մայրը հասկացավ, ինքն էլ հետները գնաց, ասացինք՝ քո աչքով տես, տեղավորի, հետ արի: Երկու երեխաները հասկանում էին ինչ է կատարվում,  5-տարեկանը  չի խոսում, բայց լսում էր խոսակցությունները, կարծում եմ, շատ հնարավոր է, որ աշխատանք տանելիս երեխան սկսի բառեր ասել, կամ ժեստերով բացատրել: Նորմալ միջավայրում տեղափոխեցինք»,- ասաց Գալոյանը:

«Քիչ առաջ եմ մասնագետի հետ խոսել, ասում է փակ երեխաներ են, սթրես տարած»,- հայտնեց Գալոյանն ու ընդգծեց, որ երեխաները ՀՕՖ են տեղափոխվել ժամանակավոր: Թե ինչ ժամկետի մասին է խոսքը, չի կարող ասել, որովհետև երեխաներին կենտրոնում  տեղավորելուց զատ, խնդիր ունեն ծնողի հետ առանձին աշխատանք տանելու.«Հնարավոր է պետք է լինի օրինակ 20 օրից երեխաներին վերադարձնել, նայած ընտանիքը երբ պատրաստ կլինի ընդունելու: Պարտադիր մոտ հետ պետք է աշխատանք տարվի, պետք է պայմաներ ստեղծվեն, հասկանանք ադեկվա՞տ է, նորմա՞լ է, նոր երեխաները գան մոր մոտ, առանց աշխատաք տանելու երեխաներն չենք վերադարձնի»:  

Գալոյանը բացատրեց, որ ընտանիքի հետ աշխատանքը ենթադրում է և սոցիալ-հոգեբանական աջակցություն և կենցաղավարությունը վերաբերող հարցեր: Նրա խոսքով թեև երեխաների մայրը երեկ ասել է, որ ուզում է գնալ գյուղից, չի ուզում մնալ այդ տանը, բայց դեռ այնտեղ է:  

Մեր հարցին, թե կան հանրային քննարկումներ, որ այս դեպքում ճիշտը մայրական իրավունքներից զրկելն է, մասնագետը բացատրեց. «Մենք ունեցել ենք երկար քննարկում  բոլոր կառույցների ներգրավմամբ, խոսել են  մարդիկ, ովքեր  այդ ընտանիքից լավատեղյակ են, ասում են՝ շատ ուշադիր մայր է եղել,  դպրոցի տնօրենն ասում էր երեխաները միշտ հագած-կապած, կուշտ եկել են, ամբուլատորիայի բժշկուհին ասաց, որ բոլոր պատվաստումները  ժամանակին  ստացել են, մոր կողմից ուշադրություն եղել է, բայց խնդիր է եղել ոչ նորմալ կենցաղավարությունը»:

Ըստ նրա նման հարց չի քննարկվել.«Հիմա  իրավունք էլ չունենք քննարկելու այդ հարցը, մինչև իրավական  պրոցեսները չավարտվեն, նոր դրանից հետո կհասկանանք:  Համայնքն է  նախաձեռնողը, որ մտնում է դատարան իրավունքից զրկելու մասով: Հիմա այդ բաների մեջ չենք խառվում, իրավունք էլ չունենք»,- ասաց Մամիկոն Գալոյանը:

 

Մարիամ Մկրտչյան

05 Նոյեմբեր, 2025 11:47
Վեր