Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա Zarkerak - Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա
Zarkerak Zarkerak - Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա
Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա

Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշել են ուղեղի անևրիզմա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել:

Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով «Keeping Up With the Kardashians» հաղորդման վերջին դրվագին։

Նշվում է, որ նրա ուղեղի ուռած արյունատար անոթը հայտնաբերվել է ՄՌՏ հետազոտության ժամանակ։

Քիմն իր առողջական խնդիրները պատճառաբանել է ռեփեր Քանյե Ուեսթից իր ամուսնալուծության և սթրեսի հետևանք: Քարդաշյանը կարծում է, որ ամուսնալուծության սթրեսը ոչ միայն առաջացրել է անևրիզմ, այլև վատթարացրել է իր փսորիազը։ 

Քիմն ու Քանյեն ամուսնացած են եղել 2014-2022 թվականներին։ Նրանք ունեն չորս երեխա։

24 Հոկտեմբեր, 2025 17:45
Վեր