Երևանը պետք է այնպես անի, որպեսզի Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց «սրտի մի մասի»  մոտ, որը թողնում են Հայաստանում Zarkerak - Երևանը պետք է այնպես անի, որպեսզի Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց «սրտի մի մասի» մոտ, որը թողնում են Հայաստանում
Zarkerak Zarkerak - Երևանը պետք է այնպես անի, որպեսզի Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց «սրտի մի մասի» մոտ, որը թողնում են Հայաստանում
Երևանը պետք է այնպես անի, որպեսզի Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց «սրտի մի մասի»  մոտ, որը թողնում են Հայաստանում

Երևանը պետք է այնպես անի, որպեսզի Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց «սրտի մի մասի» մոտ, որը թողնում են Հայաստանում

Ռուսաստանցի հանրահայտ երգչուհի, երգահան Զեմֆիրան՝ հուլիսի 4-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած համերգից հետո գրել էր. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն...»

Երևանը ցնցել է ռուսական ռոքի փայլող աստղին, իսկ անձամբ Զեմֆիրան՝ իր համերգով ցնցեց և ջերմություն հաղորդեց  «Հրազդան» մարզադաշտին ու ընդհանուր Երևանին։

Ռուսաստանում մեծ սեր և ճանաչում վայելող Զեմֆիրան իր հետ Երևան էր բերել նաև հազարավոր ռուսաստանցիների, որոնք քաղաքական պատճառներով բավական երկար ժամանակ հնարավորություն չունեն վայելելու սիրված երգչուհու կատարումները։ Զեմֆիրան Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչված, ինչի պատճառով ռուսաստանցիները զրկված են իրենց հայրենիքում վայելելու երգչուհու կատարումները։ 

Հանրահայտ երգչուհու երևանյան համերգի հանդիսատեսների մեծ մասը զբոսաշրջիկներ էին, հիմնականում ռուսաստանցիներ։  Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Երևանը դառնում է ժամանցային միջոցառումների տարածաշրջանային կենտրոն։ Հանրահայտ երգիչների համերգները խոշոր իրադարձություններ են ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Զեմֆիրայի համերգից օրեր առաջ երևանյան գրեթե բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված էին։ Երևանը մի քանի օր ապրում էր ոչ միայն Զեմֆիրայի երգերով, այլև նրա «շնչով»։

Երևանը վերջին տարիներին հաճախ է բազմաթիվ հայտնի երգիչների և երաժիշտների հյուրընկալում, որոնց ելույթները դիտելու և լսելու համար հարևան երկրներից հազարավոր մարդիկ են գալիս։ Իսկ դա նշանակում է, որ հազարավոր զբոսաշրջիկներ սկսում են փող ծախսել Երևանում։ Նրանք բացի համերգային միջոցառմանը մասնակցելուց՝ օգտվում են նաև ռեստորաններից, հյուրանոցներից, ժամանցի և հանգստի այլ վայրերից, ինչը տնտեսական և ֆինանսական առումով լրացուցիչ խթան է թե՛ պետության, թե՛ բիզնեսի համար։

Կարևոր է, որպեսզի նման միջոցառումները լինեն պետության և բիզնեսի ուշադրության կենտրոնում։ Կարևոր է նաև, հանրային ճիշտ ազդակները՝ նման խոշորամասշտաբ միջոցառումների նկատմամբ։ Երևանում տարբեր ծառայություններ մատուցող տնտեսվարողները պետք է խելամիտ գործունեություն իրականացնեն և ոչ թե առաջնորդվեն արագ հարստանալու հաշվարկով։

Սիրված արտիսներին, երգիչներին կամ երաժշտական խմբերին լսելու համար Երևան ժամանած օտարերկրացիները մայրաքաղաքում անցկացնում են առավելագույնը մեկ կամ երկու օր, սակայն նրանց տված տնտեսական արդյունքը բավական բարձր է լինում։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի նրանք հաջորդ անգամ ևս ցանկություն ունենան գալ Երևան։ Իսկ այդ կապը պահելու համար՝ Երևանը պետք է ֆինանսական և ծառայությունների որակով մնա մատչելի։ Բացի այդ, կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ հանրահայտ երգիչների համերգները  էապես բարձրացնում են նաև Հայաստանի ճանաչելիությունը, ինչը  զբոսաշրջային առումով չափազանց կարևոր է։

«Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել, իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»,- գրել է Զեմֆիրան։ Ռուսական աստղի այս բավական ջերմ խոսքերին ի պատասխան՝ Երևանը և Հայաստանը պետք է այնպես անեն, որ Զեմֆիրան և մյուս հանրահայտ աստղերը միշտ վերադառնան իրենց սրտի մի մասի մոտ, որը թողնում են Հայաստանում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

09 Հուլիս, 2025 14:12
Վեր