Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երգչուհի Սվետլանա Լոբոդան երևանյան համերգի ժամանակ ներկաներից մեկից «պահանջել է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի», հայտնում է News.ru-ն, փոխանցում է tert.am-ը:
«Ուզում եմ ասեք՝ կողմ եմ, որ ՌԴ-ի կառավարությունը դադարեցնի այս սարսափելի, անողոք պատերազմն ընդդեմ Ուկրաինայի», - ասել է ուկրաինացի աստղը՝ դիմելով բեմ բարձրացած երկրպագուին:
Սակայն հյուրը հրաժարվել է՝ շեշտելով, որ եկել է երաժշտություն լսելու, ոչ թե քաղաքականությունից խոսելու։
«Այդ դեպքում ես Ձեզ բաց եմ թողնում ու Ձեզ հետ այլևս չեմ խոսելու: Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը, որովհետև իմ համերգներին եկող մարդիկ աջակցում են խաղաղությանը», -ասել է Լոբոդան։


