Ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ․ Ազարյան Zarkerak - Ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ․ Ազարյան
Zarkerak Zarkerak - Ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ․ Ազարյան
Ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ․ Ազարյան

Ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ․ Ազարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Էս հանդիպումը առանձնահատուկ էր։ 

Առանձնահատուկ՝ իր բովանդակությամբ․ զրույցը երկար էր, թեմաները՝ զգայուն, տեղ-տեղ ծանր ու մտածելու տեղիք տվող։

Ինձ հատկապես ցնցեց սովորողներից մեկի հարցը։ Աղջիկը առաջարկում էր դպրոցում ավելացնել «բարոյագիտություն» առարկան՝ որպես օրինակ բերելով օրերս Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպը։

Հիմա կասեք, իսկ ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։

Բանն այն է, որ զրույցի ընթացքում ձևակերպվեց մի կարևոր միտք․ աշակերտի բարձր առաջադիմությունը չի կարող համարվել լիարժեք, եթե այն չի ուղեկցվում իրավագիտակցությամբ, զսպվածությամբ և պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի ու ընկալման կարողությամբ։

Ու հենց այստեղ է, երևի, մեր ամենամեծ բացը։ Մենք տարիներով չափել ենք կրթությունը գնահատականներով, օլիմպիադաներով, «լավ սովորող» պիտակներով՝ հաճախ աչք փակելով այն բանի վրա, թե այդ նույն «լավ սովորողը» որքանով է գիտակցում իր խոսքի, վարքի և գործողությունների պատասխանատվությունը։

Գուցե ժամանակն է ընդունելու, որ կրթությունը միայն գիտելիք և նույնիսկ գիտելիքի մեծ պաշար ստանալը չէ։

Կրթությունը նաև սահմաններ հասկանալն է, հանրային տարածքում վարքագիծ ունենալը, պետության ու նրա ինստիտուտների արժեքը ընկալելը և այսպես շարունակ կարելի է թվարկել։

Եվ եթե այս ամենը չենք ձևավորում դպրոցում, ապա հետո ստիպված ենք լինում դրա հետևանքները տեսնել ամենաանսպասելի վայրերում՝ երբեմն նույնիսկ այնտեղ, որտեղ, թվում է, պետք է լինի առավելագույն զսպվածություն։

Այդ աղջկա հարցը պարզապես հարց չէր։ Դա ախտորոշում էր, և որի շուրջ պիտի մտածենք յուրաքանչյուրս։

…Իսկ հյուրերս այս անգամ Շիրակի Մարզի Հառիճի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էին։

08 Ապրիլ, 2026 21:45
Վեր