Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր Zarkerak - Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր
Zarkerak Zarkerak - Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր
Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր

Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:

 

Դեսպան Խաչատրյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

 

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները։

 

Դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում հյուրընկալվելիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և Երևանյան երկխոսություն համաժողովը։

 

08 Ապրիլ, 2026 17:37
Վեր