Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում․ Էդուարդ Սուքիասյան Zarkerak - Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում․ Էդուարդ Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում․ Էդուարդ Սուքիասյան
Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում․ Էդուարդ Սուքիասյան

Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում․ Էդուարդ Սուքիասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրը՝ իր ֆեյսբուքյան էջում ուղերձ հղելով․

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Տոնական այս օրը գեղեցիկ առիթ է ևս մեկ անգամ վերագնահատելու կնոջ դերը մեր կյանքում, ընտանիքում, աշխատանքում և հասարակության զարգացման գործում, քանզի Ձեր ներկայությունը, հոգատարությունը, իմաստությունն ու ուժը մեծ նշանակություն ունեն թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ մասնագիտական միջավայրում։

Բարձր ենք գնահատում մեր կին գործընկերների ամենօրյա ներդրումը ընկերության հաջողությունների և առաջընթացի գործում։ Ձեր պրոֆեսիոնալիզմը, ճշգրտությունը, նպատակասլացությունն ու ներքին ամրությունը էական դեր ունեն մեր թիմի կայուն աշխատանքի և ընդհանուր արդյունքների ապահովման մեջ։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն, ընտանեկան ջերմություն և երջանկություն։ Թող ձեր կյանքը լի լինի սիրով, հարգանքով, նոր հնարավորություններով և մեծ ձեռքբերումներով, իսկ յուրաքանչյուր օրը ձեզ բերի վստահություն, ուրախություն և նոր ուժ՝ իրականացնելու ձեր նպատակներն ու երազանքները։

Հարգանքով՝

Էդուարդ Սուքիասյան

«Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի նախագահ»․

08 Մարտ, 2026 14:26
Վեր