Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մարտի 8-ին քննարկելու համար
2025 թվականին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին-ը ստացել է 651 դիմում, որոնցից 336-ը ներկայացվել են կանանց կողմից։
Արձանագրված 185 խախտումներից 83-ը վերաբերում են կանանց աշխատանքային իրավունքներին։
Սա պարզապես վիճակագրություն չէ։
Սա հարյուրավոր կանանց պատմություն է՝ աշխատավարձ չստանալու, վերջնահաշվարկ չստանալու կամ օրենքով սահմանված արձակուրդից զրկվելու մասին։
Ամենատարածված խախտումները վերաբերում են՝
աշխատավարձի հաշվարկման և վճարման խախտումներին,
վերջնահաշվարկի չկատարմանը,
ամենամյա արձակուրդների տրամադրման կարգի խախտմանը։
Առանձին ուշադրություն եմ դարձրել նաև աշխատավայրում բռնության և սեռական ոտնձգության դեպքերին՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, հոդված 3.3-ի կիրառման շրջանակում։
2025 թվականին ստացվել է 13 դիմում, մինչդեռ 2024 թվականին՝ ընդամենը 3։
Սա կարող է նշանակել մեկ կարևոր բան․
մարդիկ ավելի հաճախ են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին։
Բայց սա նաև ցույց է տալիս մեկ այլ իրականություն՝ մենք դեռ պետք է ուժեղացնենք ապացուցման մեխանիզմները և պաշտպանական գործիքակազմը, որպեսզի աշխատավայրում բռնության և սեռական ոտնձգության դեպքերը ոչ միայն արձանագրվեն, այլ նաև արդարացիորեն քննվեն և կանխվեն։
Ապահով աշխատավայրն իրավունք է, ոչ թե արտոնություն։
Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Իմ համերաշխությունն ու շնորհակալությունն եմ հայտնում կանանց իրավունքների համար պայքարող բոլոր կանանց և տղամարդկանց. ես ձեր թիմակիցն եմ:


