Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն Zarkerak - Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն
Zarkerak Zarkerak - Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն
Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։

Ձեր ամենօրյա աշխատանքը, նվիրումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը նպաստում են մարդկանց կյանքի պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը։

Կանանց ներկայությունը համակարգում նպաստում է ոչ միայն ծառայության մասնագիտական ներուժի զարգացմանը, այլև բարձրացնում է Փրկարար ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը։

Վստահ եմ, որ ձեր փորձը, գիտելիքներն ու նվիրված աշխատանքը հետագայում ևս շարունակելու են նպաստել Փրկարար ծառայության արդյունավետ գործունեությանը և նոր հաջողություններին։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, քաջառողջություն և անսպառ եռանդ»։

08 Մարտ, 2026 12:10
Վեր