Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան Zarkerak - Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան
Zarkerak Zarkerak - Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան
Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան

Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուզում եմ խոսել այն թեմայի մասին, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտների այն հնարավորությանը, որ ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն: 4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքն այսօրվա գներով 35 միլիոն դրամ է, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի»,-ԱԺ նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ. «Հարցս հետևյալն է՝ ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-750 հազար դրամ աշխատավարձ, բնակարան: Ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է: Կարծում եմ՝ ամենաերաշխավորված մասնագիտությունն այսօր զինվորական մասնագիտությունն է»:

03 Մարտ, 2026 10:48
Վեր