Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցություններում արդյունքի հասնելու համար»։
Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, և դա իրականացավ այն պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարի կամք՝ այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։
Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, որ Իրանը ստիպված է եղել դիմել պատասխան գործողությունների, որոնք ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են։
«Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»,- հավելել է Շիրղոլամին:


