Վերջին մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, դպրոցները, մանկապարտեզները փակ են. ինչ է պատմում մեր հայրենակիցը Իսրայելից Zarkerak - Վերջին մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, դպրոցները, մանկապարտեզները փակ են. ինչ է պատմում մեր հայրենակիցը Իսրայելից
Zarkerak Zarkerak - Վերջին մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, դպրոցները, մանկապարտեզները փակ են. ինչ է պատմում մեր հայրենակիցը Իսրայելից
Վերջին մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, դպրոցները, մանկապարտեզները փակ են. ինչ է պատմում մեր հայրենակիցը Իսրայելից

Վերջին մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, դպրոցները, մանկապարտեզները փակ են. ինչ է պատմում մեր հայրենակիցը Իսրայելից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հակաօդային պաշտպանությունը 100 տոկոսով չի աշխատում, պայթյուններ լինում են, վերջին  մեկ ժամվա մեջ երեք անգամ ազդանշան է միացել, բայց գիշերը հանգիստ էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր հայրենակցուհին Իսրայելի Կիրյաթ Գաթ քաղաքից՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև սկսած բախումների հետևանքով իրենց քաղաքում տիրող իրավիճակին:

Նրա խոսքով, քաղաքում բավականին շատ հայեր կան.«Իմ շրջապատում տուժածներ, զոհեր չկան, կարծում եմ նման բան եթե լիներ շուտ կիմանայինք: Մեզ մոտ իրավիճակն այսօր նույնն է, ինչ նախկին օրերին: Հարավում համեմատաբար ավելի հանգիստ է»: 

Մեր հայրենակցուհին նշեց, որ այս բախման հետևամնքով մեծ խուճապ չի նկատում, կարծես տեղի բնակչությունը այս իրավիճակին սովոր լինի.«Կարծես ավելի սովորական է  դարձել, առաջին անգամը չէ, մի քիչ ավելի  հանգիստ են»:

Նա պատմեց, որ ինչպես ամեն տեղ, իրենց մոտ էլ  դպրոցները, մանկապարտեզները փակ են: 

Արդյոք այս իրավիճակում կան հայեր, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան.«Օդը փակ է, կարծում եմ՝ մոտակա  2-3 շաբաթն այդպես կմնա, հետևաբար նման պլաններ չեն կազմում, բայց կարծում եմ, եթե լինի էվակուացիա,  Հայաստան գալ ցանկացողների մեկ  ինքնաթիռ կհավաքվի»: 

 

 

02 Մարտ, 2026 15:39
Վեր