ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացմանն առնչվող հարցեր Zarkerak - ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացմանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացմանն առնչվող հարցեր
ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացմանն առնչվող հարցեր

ԵԽ պաշտոնյայի հետ քննարկվել են միջազգային կոնվենցիաների իմպլեմենտացմանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և Եվրոպայի խորհրդի իրավական գործիքակազմերի ներդրմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտային կոնվենցիաներին միանալու տեսանկյունից:

 

Աննա Կարապետյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը բարեփոխումների իրականացման հարցում՝ շեշտելով, որ կատարված օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով արդեն իսկ ներդրվել են միջազգային չափանիշներին համահունչ կարգավորումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության կողմից այժմ ներպետական համաձայնեցման փուլում է գտնվում Եվրոպայի խորհրդի՝ Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ կոնվենցիան:

 

Կողմերն անդրադարձել են նաև քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում Աննա Կարապետյանն ընդգծել է ռիսկերի գնահատման գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի հետ արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը:

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ով պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ընթացող բարեփոխումներին և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

02 Մարտ, 2026 11:00
Վեր